Նշվել է միլիոնավոր մարդկանց անսպասելի մահվան պատճառը
- Dec 24, 2024
- 1 min read

Վերջին շրջանում գինտականներն սկսել են մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին եւ դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի, էկոհամակարգի, մարդկանց եւ կենդանիների առողջության եւ ընդհանրապես մոլորակի վրա։ Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են միլիոնավոր մարդկանց անսպասելի մահվան պատճառը, գրել է PHYS.org-ը։
Հետազոտությունն իրականացվել էԿարոլինյան ինստիտուտի թիմի կողմից, արդյունքները հրապարակվել են The Lancet Planetary Health ամսագրում: Գիտնականներըպարզել են, որ օդի աղտոտվածությաներկարատեւ ազդեցությունը Հնդկաստանումմիլիոնավոր մարդկանց մահվան պատճառ էդառնում:
Օդի աղտոտում է համարվում այն, երբ այնբաղկացած է 2,5 միկրոմետրից պակաստրամագծով մասնիկներից, հայտնել է «Ֆոկուսը»։ Նշենք, որ նման մանրմասնիկները կարող են ներթափանցել թոքերեւ արյան հոսք՝ լուրջ վտանգ ներկայացնելովառողջության համար: Ըստ Կարոլինյանինստիտուտի բնապահպանական բժշկությանինստիտուտի հետազոտող Պետեր Լյունգմանի՝նա եւ իր թիմը ուսումնասիրել են այսմասնիկների եւ մահացության միջեւ կապը 10 տարվա ընթացքում:
Նշենք, որ գիտնականների աշխատանքըհիմնված է 2009-2019թթ. ընթացքումՀնդկաստանի 655 շրջանների տվյալների վրա: Նրանք պարզել են, որ մասնիկների խտությանյուրաքանչյուր 10 միկրոգրամ/մեկ խորանարդմետր հարաբերակցությունը հանգեցնում էմահացության 8,6 տոկոս աճի, ասել էԼյունգմանը:
Թիմն ուսումնասիրել է օդի աղտոտվածությանմակարդակի փոփոխությունների եւ մահացության միջեւ կապը: Արդյունքներըցույց են տալիս, որ այսժամանակահատվածում մոտ 3,8 միլիոնմահվան պատճառ կարող է լինել օդիաղտոտվածության մակարդակը, որըգերազանցում է Հնդկաստանի օդի որակիցուցանիշները: Նշենք, որ առաջարկվողմակարդակը 40 միկրոգրամ է մեկ խորանարդմետրի համար:
Համեմատության համար. ԱՀԿառաջարկությունները սահմանափակված ենընդամենը 5 միկրոգրամով: Եթե այսցուցանիշը նկատի առնվի, ապահետազոտական ժամանակահատվածումմահացության մակարդակը աճում է մինչեւև16,6 միլիոն մահ, ինչը ընտրված 10-ամյաժամանակահատվածի ընդհանուր թվի գրեթե20 տոկոսն է:
Հետազոտողները նաեւ պարզել են, որՀնդկաստանի ողջ բնակչությունը, ցավոք, ապրում է այն տարածքներում, որտեղմասնիկներով աղտոտող նյութերիմակարդակը գերազանցում է ԱՀԿցուցանիշները: Այսինքն՝ գրեթե 1,4 միլիարդմարդ ամեն տարի ենթարկվում է օդիաղտոտվածության, ինչը կարող է ազդելնրանց առողջության վրա: Ավելին, որոշտարածքներում աղտոտման մակարդակըհասել է 119 միկրոգրամ/խորանարդ մետրի:
Արդյունքում՝ գիտնականները եզրակացրել են, որ Հնդկաստանում առկա հանձնարարականները բավարար չեն հանրային առողջությունը պաշտպանելու համար: Ուստի գիտնականներն ասում են, որ ավելի խիստ կանոնակարգերն ու արտանետումները նվազեցնելու միջոցներն առաջնային են:




















