top of page

Մբապեն՝ տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

  • Dec 14, 2024
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ France Football-ի վարկածով։

Ընտրություն կատարելիս հաշվի են առել անցած մրցաշրջանի արդյունքները։ Մբապեն ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ»։

Երկրորդ տեղում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան, երրորդ տեղում է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» դարպասապահ Մայք Մենիանը։

1/3235
bottom of page