Բացառիկ իրադարձություն Հայաստանում՝ ի դեմս էսթետիկ բժշկության ոլորտի առաջատար «Premier Group»-ի. Ամբասադորի կոչման շնորհում, նոր սարքի պրեզենտացիա

Նոյեմբերի 28-ին Երեկոյի ընթացքում էսթետիկ բժշկության ոլորտի առաջատար, Հայաստանում 50 և ավելի խոշոր բրենդների պաշտոնական և միակ ներկայացուցիչ «Premier Group»-ը` Աննա Առաքելյանի ղեկավարությամբ, «Classys» բրենդի ամբասադորի կոչում շնորհեց «Kwellness» բժշկական սպա կենտրոնի հիմնադիր Քրիստինա Բաբայանին: Սա առաջին նման իրադարձությունն էր Հայաստանում:
Հանդիսանալով կամուրջ հայ մասնագետների և համաշխարհային ընկերությունների միջև` «Premier Group»-ը մեծ ներդրում է կատարում երիտասարդ բժիշկ-մասնագետների պատրաստման և առաջխաղացման գործում` փոխանցելով լավագույն մասնագիտական փորձը: