top of page

Վերին Լարսի անցակետում ավելի քան 1300 հայկական բեռնատար է կուտակվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 8, 2024
  • 1 min read
ree

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1300 հայկական բեռնատար։


Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։


«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։


Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4600 բեռնատար տարբեր երկրներից։


Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն վատ եղանակի պատճառով բեռնատարների կուտակումները պահպանվում են:

1/3035
bottom of page