top of page

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25, 2024
  • 1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։



Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։



Հայտնաբերվել է 2 անհետ կորած։



Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։



Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

1/2539
bottom of page