top of page

«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր. կլինի «Լադանիվա»-ի ելույթը և տեղական արտադրանքի տոնավաճառ

«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր:

 Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:

 Մինչև մեծ համերգը՝

. տեղական արտադրանքի տոնավաճառ

. համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ

. այցելություն մարզի տեսարժան վայրեր

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

 Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:

 «Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:

 Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է hayt@1tv.am հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:

 Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:

 Հարցերի դեպքում զանգահարել 093650020:

bottom of page