ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին․ Սամանթա Փաուերը` Արմեն Գրիգորյանին
Jul 10, 2024
1 min read

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia ֆեյսբուքյան էջից:
Զրույցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը սատարում է ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը ներկայացնում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամբիցիոզ տեսլական՝ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնման միջոցով, և սկզբնական փուլում ընդգծելով տրանսպորտային կապերը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին։




















