top of page

Կարևոր զգուշացում Instagram-ում անհատական հաշիվ ունեցողներին

  • Jun 11
  • 1 min read


Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում Ձեր հաշվի գաղտնաբառի փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև Ձեր WhatsApp հաշվին՝ կախված Ձեր կարգավորումներից։



Կիբերոստիկանությունը զգուշացնում է՝ սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:



«Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝



մի՛ մուտք գործեք այդ հղումով


մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով



Համացանցում Ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է Ձեր զգոնությունից»,-նշում են կիբորոստիկանությունից։

1/3459
bottom of page