top of page

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

  • May 22
  • 1 min read

Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի և 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

1/3407
bottom of page