«Այսքան ներքև իջնել ձեզ չի սազում». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
- 2 hours ago
- 1 min read

«Ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ, բայց կարծում եմ, որ այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի: Ձեր մաշտաբները մեծ են, այսքան ներքև իջնել ձեզ չի սազում: Մեծ քաղաքական հարցեր լուծելու փոխարեն, դուք խոսում եք, թե պրիմիտիվ մեկ մարդը ինչ է խոսում: Օրինակ՝ երբ որ դուք ճաշ եք եփում, երբ որ Աննա Հակոբյանը ասում է, թե տաքսիստը ինչ կբամբասի... Քաղաքականությունը մի մադու մասին չէ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա՝ Երևանում շրջայցի ժամանակ ասել է քաղաքացին:
Փաշինյանը արձագանքել է. «Այստեղ իրականում կա հայեցակարգային հարց՝ քաղաքականության և պետության պատկերացումների մասին: Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա: Հայաստանը հարաբերությունների այնպիսի մեծ շառավիղ չի ունեցել, աշխարհաքաղաքական և միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել, ինչպես այսօր...»:




















