top of page

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

  • Feb 20
  • 1 min read

Թուրքիայի Հաթայ նահանգում արձանագրվել է 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տեղեկությունը տարածել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։


Սեյսմիկ ցնցումները գրանցվել են Հաթայի Քըրըքհան շրջանում տեղական ժամանակով ժամը 06:10-ին։ Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։


Ներկայումս ավերածությունների կամ տուժածների մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում։

1/3238
bottom of page