top of page

Նորությու՞ն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4h
  • 1 min read
ree



Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ: Այդ սկանդալն ինչու՞ չի պայթում, պարզել եք ի վերջո՝  ճիշտ է թե ոչ, և հրապարակային հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին, մեր ծառայություններն էլ ունեն այդ տեղեկությունը: Այս մասին ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«КГБ-ի գործակալ լինելու համար քրեական վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի, հիմա հարց՝ կա՞ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում»,-նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ ինքն իր գնահատականը ներկայացրել է և դա նաև ակնհայտ իրողություն է:

«Ձեզ համար նորությու՞ն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Չեք տեսե՞լ փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գործ է ձեզ պետք դա տեսնելու համա՞ր»,-հավելել է նա:

1/3050
bottom of page