top of page

Բա որ դուք Մադրիդի «Ռեալ» եք, մեր հայրենիքն ինչո՞ւ է այս օրն ընկել. Դուք ընդամենը Բաքվի «Նեֆթչին» եք. Ասլանյանը՝ ՔՊ–ին

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն, այսօր արձագանքելով Արման Թաթոյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված բանավեճի հրավերին, սարկազմով ըստ էության նշել է, որ դա նման է Իսպանիայի ֆուտբոլի երկրորրդ լիգայում խաղացող «Սարագոսա» թիմի կողմից Մադրիդի «Ռեալի» հետ խաղալու ցանկություն ունենալուն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Րաֆֆի Ասլանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մարդու մեծամտությանը նայե’ք, բա որ դուք Մադրիդի «Ռեալ» եք, մեր հայրենիքն ինչու՞ է այս օրն ընկել։ Գոնե անկեղծ եղեք ու ընդունեք, որ դուք ընդամենը Բաքվի «Նեֆթչին» եք ու ոչ ավելին»։

1/3004
bottom of page