Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և անմահ պատարագ
- Lilit

- 13 minutes ago
- 1 min read

Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից
«Հավարտ Սուրբ Պատարագի, աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը»,- նշել են Արագածոտնի թեմից։




















