Այս տարի աշխարհում չիկունգունյա տենդnվ վшրակվել է ավելի քան 445,000 մարդ
- Lilit

- Oct 6
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին աշխարհում ավելի քան 445,000 մարդ վարակվել է մոծակների միջոցով փոխանցվող չիկունգունյա տենդով։ Վարակվածներից 155-ը մահացել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 2025 թվականին ԱՀԿ-ն գրանցել է չիկունգունյա տենդի նոր ալիք մի քանի երկրում, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ վերջին տարիներին դեպքերի զգալի թիվ չի գրանցվել: Հաշվի առնելով շարունակվող բռնկումները՝ կազմակերպությունը շեշտել է, որ վիրուսի հետագա տարածման հավանականություն դեռ կա։
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը աշխարհի 40 երկրում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 445,000 271 կասկածելի և հաստատված դեպք, ինչպես նաև 155 մահվան դեպք», - հաղորդել է ԱՀԿ-ն։
Վիրուսը փոխանցող Aedes aegypti մոծակի պոպուլյացիաները հանդիպում են աշխարհի 27 շրջանում:
Չիկունգունյա տենդի բնական տարածման շրջաններ են համարվում Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջանները և Հնդկական օվկիանոսի կղզիները, որտեղ ամեն տարի գրանցվում են վարակի սեզոնային բռնկումներ, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան։




















