top of page

2026թ. բյուջեի նախագիծը ընդունվեց. այն կուղարկվի Աժ՝ հաստատման

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 25
  • 1 min read
ree

Կառավարությունը հաստատեց 2026թ. պետական բյուջեի նախագիծը. այն կուղարկվի Ազգային ժողով՝ հաստատման։


Բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։ Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ։


Բյուջեի պակասորդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ 4.5%-ը։


Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ հաջորդ տարի կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրը, կշարունակվի տեղահանվածների կեցության ապահովման և սոցաջակցության ծրագիրը, կգործարկվի ընտանիքների անապահովության նոր համակարգը, որ այս տարի պիլոտավորվել էր 2 մարզում, կշարունակվի անկանխկիկ եղանակով գործարքների դեպքում թոշակառուների հետվճարի ծրագիրը։


Ըստ Հովհաննիսյանի՝ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացնում են եռամյա հեռանկարով, որտեղ ներկայացված են բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա երեք տարում։


Հաջորդ տարվա բյուջեում կառավարությունը նպատակադրվել է ապահովել 7% տնտեսական աճ. «Չնայած 2021-24թթ․ տնտեսությունը գրանցել է բարձր՝ 8.2% իրական միջին աճ, այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածն աչքի է ընկել մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք նշանակալից ազդեցություն են ունեցել բարձր տնտեսական աճի ապահովման գործընթացում, որոնց ազդեցությունն առաջիկա տարիներին կչեզոքանա»,- նշված է բյուջեի ուղերձում։

1/3010
bottom of page