top of page

Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

  • Writer: Lilit
    Lilit
  • May 3, 2024
  • 1 min read
ree

Երեկ՝ մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով հերթական ավտոմեքենան է շարքից դուրս եկել։ Շիրակի փողոցում, ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ք․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Գազպրոմ»-ի փորած փոսը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Աղբյուրը հայտնում է, որ նշված աշխատանքները իրականացվում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից , իսկ տնօրենը՝ Դավիթ Աբրահամյանն է։

1/3051
bottom of page