top of page

Առավոտից որոնվող 4-ամյա երեխան ունի վնասվածքներ․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳՆ

  • Jul 13, 2025
  • 1 min read

Քիչ առաջ Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։

1/3491
bottom of page