top of page

Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից բոլոր դժգոհներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ. Զատուլին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 24
  • 1 min read

ree

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից բոլոր դժգոհներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ։ РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Փաշինյանը փորձում է Կարապետյանի դեմ հանել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են տնտեսական իրավիճակից, որը, պետք է ասել, հենց ինքն էլ ստեղծում է», -ասել է Զատուլինը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն «իրեն կոտրում է» 2026 թվականի հունիսին վերընտրվելու համար հնար փնտրելով, և որպես նոր արշավ, որի մեջ մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, նա պայքար է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

«Տնտեսական պատճառներով Փաշինյանի օրոք Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել տնտեսական կապերը։ Այդ տնտեսական կապերի շնորհիվ այն կայուն տնտեսական աճ է ցուցաբերել, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ այն դարձել է պատժամիջոցները շրջանցելու կենտրոն, քանի որ ռուսաստանցի վերաբնակիչները գնացել են այնտեղ, բիզնեսներ են բացել և գումար են ներդրել։ Այսինքն՝ նա շահում է, քանի որ տնտեսությունը մնում է փոխկապակցված Ռուսաստանի հետ, բայց քաղաքականապես պարոն Փաշինյանը բոլորովին այլ տեղում է», -հավելել է Զատուլինը։

Պատգամավորի կարծիքով՝ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը նրան իրականում հնարավորություն է տալիս իրեն հռչակել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։

1/3011
bottom of page