top of page

«Հրապարակ». Փնտրվում է նախագիծ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 20
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կալանավորումից առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր․ «ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։ 2 օր ԱԺ կայքում փնտրեցինք՝ նախագիծ չգտանք: Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ նախագիծը որտե՞ղ է։ «Կլինի»՝ աշխատանքներ են տարվում։

Մինչդեռ ՔՊ-ականներն անտեղյակ էին այդ նախագծից, միաբերան ասում էին` չկա նման նախագիծ։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն անգամ չգիտեր՝ իրե՞նք, թե՞ կառավարությունն է նման նախագիծ հեղինակելու:

Արման Եղոյանը, որը տեղում լսել էր Փաշինյանի ասածը, երեկ զարմացած ճշտեց` ճի՞շտ ենք մեջբերում վարչապետի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ է ստել՝ տպավորություն ստեղծելով, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ, իմանալով, որ ուզում են ազգայնացնել ՀԷՑ-ը, դուրս է եկել իշխանության դեմ։

1/2670
bottom of page