top of page

««Մարդասպան», «թալանչի» բառերը վերաբերելի են հենց Ալեն Սիմոնյանին ու իրենց ղեկավարած խմբակին. Բագրատ Միկոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 24
  • 1 min read

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած խոսքից հետո կոնկրետ շրջանակներ շատ կոնկրետ անհանգստություն են ունենում, հատկապես որ կա նախագահի մասնակցության հայտ։ Այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

««Մարդասպան», «թալանչի» բառերը վերաբերելի են հենց Ալեն Սիմոնյանին, իրենց ղեկավարած խմբակին։ Գիտեք՝ «մարդասպան» եզրույթն օգտագործում են մարդիկ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր մտնես, իրենց մեղքով սպանված մարդկանց գերեզմաններ կան՝ տասնյակ ու հարյուրավոր։ Առնվազն հոկտեմբերի 18–ից հետո յուրաքանչյուր զոհ եղել է ուղիղ նրանց ցանկությամբ, որովհետեւ իրենց պարագլուխը հայտարարեց՝ կարող էր լինել նույնը, զոհեր չլինեին։

Ասեմ ավելին՝ կարող էր լինել ավելի լավ ու այդ զոհերը չլինեին։ Մարդասպանությունից խոսում է մի խմբակի անդամ, որոնք հղի կնոջը վրաերթի են ենթարկում ու անօգնական թողնում են, նույնիսկ «Շտապօգնություն» չեն կանչում։ Իրենց պարագլուխը շատ լավ է ասում՝ ով ինչից խոսի, իրենք քյաբաբ–խորովածից թող խոսեն»,– ասել է Բագրատ Միկոյանը։

Հիշեցնենք՝ օրերս երկրորդ նախագահը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների:

1/3012
bottom of page