top of page

Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 23
  • 1 min read

Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների` իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանում համակարգային ձևով` հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ ամբողջությամբ կեղծվում են և, լավագույն դեպքում, կիսաճշմարտություններ են հրամցվում:

Ասել, թե տեղի է ունեցել անսպասելին, բնականաբար, այդպես չէ, սակայն Բաքվից եկող տեղեկություններին, այդ թվում` կեղծ դատավարության մասով, պետք է մոտենալ խիստ վերապահորեն և ադրբեջանական քարոզչությանը զոհ չդառնալ»,-նշել է պատգամավորը։

1/3011
bottom of page