top of page

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա. ՀՖՖ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 20
  • 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի երկրպագուներ,

Տեղեկացնում ենք, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»:Պատվավոր տիտղոսը պետք է վիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

1/2505
bottom of page