top of page

Ֆլորիդայում կործանվել է երկշարժիչանի ինքնաթիռ. զոհվել է երկու մարդ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 10, 2024
  • 1 min read
ree

Ուրբաթ ցերեկը Հարավային Ֆլորիդայում, մայրուղու վրա կործանվել է երկշարժիչանի ինքնաթիռ, զոհվել է երկու մարդ, տեղեկացրել են Քոլիեր օկրուգի շերիֆի գրասենյակում, հայտնել է CBS News-ը։

Երեք մարդ կարողացել է դուրս թռչել ինքնաթիռից, ասել է Նեապոլի օդանավակայանի ներկայացուցիչ Ռոբին Քինգը։ Քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) տեղեկացրել է, որ ինքնաթիռում հինգ մարդ է եղել։

FAA-ն հաստատել է, որ Bombardier Challenger 600 ինքնաթիռը կործանվել է Նեապոլ քաղաքի մոտ, տեղի ժամանակով ժամը 15.15-ին։

Մայրուղին մասամբ փակվել է, տեղեկացրել են շերիֆի գրասենյակում։

FAA-ն եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը պատահարի հետաքննություն կկատարեն։

1/3045
bottom of page