«Տարվա արտիստ»՝ Լեդի Գագան, Փերիս Հիլթոնը, Ռիկի Մարտինը, Արիանա Գրանդեն և այլ հայտնիներ MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ
- Lilit

- Sep 8
- 1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել MTV Video Music Awards-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ հավաքվել էին 2000-ականների աստղեր և ժամանակակից արտիստներ։ Նրանց թվում էին՝ Լեդի Գագան, Մրայա Քերին, Արիանա Գրանդեն, Փերիս և Նիկի Հիլթոնները, Ռիկի Մարտինը, Լենի Կրավիցը, Ջեսիկա և Էշլի Սիմփսոնները (ամուսնու հետ), Սաբրինա Քարփենթերը, Սիարան, Դոջա Քեթը, FKA Twigs-ը, Gossip Girl խմբի աստղ Թեյլոր Մոմսենը, Aerosmith-ը և ուրիշներ։
Երեկոյի աստղը 39-ամյա MTV VMA-ի բազմակի մրցանակակիր Լեդի Գագան էր, ով արժանացավ «Տարվա արտիստ» անվանակարգին, ինչպես նաև՝ «Լավագույն գեղարվեստական բեմադրություն», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն համագործակցություն» մրցանակների՝ Բրունո Մարսի հետ իր «Die With a Smile» զուգերգի համար։ Գագան բեմ է բարձրացել Marc Jacobs-ի զգեստով։
MTV VMA-ի մյուս հաղթողների թվում էին Արիանա Գրանդեն, Սաբրինա Քարփենթերը, Ռոուզը և Blackpink-ը, իսկ երաժշտության մեջ ունեցած ներդրման համար հատուկ մրցանակներ շնորհվեցին Մրայա Քերիին, Ռիկի Մարտինին և Բաստա Ռայմսին։































