top of page

Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 15
  • 1 min read

ree

Չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանում ձերբակալվել է 4246 օտարերկրյա քաղաքացի: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: 

Ընդգծվում է, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության կողմից, չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, 2025 թվականի առաջին կեսին կայացվել է 9714 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մնալու, բնակության, աշխատանքի, ինչպես նաև այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ։

«Օտարերկրյա քաղաքացիներից 4246-ը, որոնց նկատմամբ վարչական որոշումներ են կայացվել, ձերբակալվել են չկարգավորված միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում»,- ասված է գործակալության հրապարակման մեջ: 

1/3012
bottom of page