top of page

Ինչքան ժամանակ օդի ջերմաստիճանը կմնա անփափոխ. եղանակը ՀՀ-ում

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 8, 2024
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 8-ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։

1/2652
bottom of page