«Հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Կրեմլում դժգոհություն են հայտնել Բաքվում ռուս լրագրողների ձերբակալության կապակցությամբ
- Lilit
- 16 hours ago
- 1 min read

Կրեմլում դժգոհություն են հայտնել Բաքվում ռուս լրագրողների ձերբակալության կապակցությամբ, նշել են, որ դա «հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն»։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում համընդհանուր նորմերին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին»,- մասնավորապես, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսակ Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։ Ավելի ուշ գործակալության գրասենյակից մի քանի մարդու են ձերբակալվել, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։