top of page

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ անկախության մասին

▪️ Արշակյան Հակոբ – Անկախությունն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է. սեփական ճակատագիրն ազատ եւ ինքնուրույն տնօրինելու հնարավորություն։​

▪️ Ալեքսանյան Վահագն – Անկախությունն ինձ համար ազատություն է։

▪️ Աղազարյան Հովիկ – Անկախությունն ինձ համար ապրելակերպ է։

▪️ Աղաջանյան Էդուարդ – Անկախությունն ինձ համար մարդու ինքնության զարգացման գլխավոր նախապայմանն է։

▪️ Առուշանյան Դավիթ – Անկախ պետությունն անկախ անհատի գրավականն է։ Միայն լիարժեք անկախ երկրի քաղաքացին կարող է ամբողջապես իրացնել ազատ, անկաշկանդ ապրելու, ապագան ընտրելու իրավունքը։ Լինել դուրս արհեստական սահմանափակումներից՝ այդպիսով գիտակցելով նաեւ պարտականությունները։

▪️ Ասլանյան Հակոբ – Անխակությունն ինձ համար մի ամբողջական արժեհամակարգ է:

▪️ Ավետիսյան Թադեւոս – Անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու եւ կայուն զարգանալու առանցքային նախապայմանն է։

▪️ Բագրատյան Սերգեյ – Ինձ համար անկախությունը բացարձակ արժեք է, բացառիկ իրավունք եւ կայուն երաշխիք մեր երազանքների ծիրում։

▪️ Բադալյան Լուսինե – Երջանկության գաղտնիքն անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության: Խիզախ է նա, ով անկախ է:

▪️ Բաքոյան Ռուստամ – Անկախությունը գերագույն ձեռքբերում է, հաղթանակ, պատմություն, պատասխանատվություն, մշտական պայքար է, ինքնիշխանություն է, պետության մեծագույն արժեքն է։

▪️ Գաբրիելյան Սիսակ – Անկախությունը Հայաստանում ապրելու երջանկությունն է. երջանիկ լինելու մեր իրավունքն ու պարտավորությունը։

▪️ Գալստյան Լիլիթ – Քաղաքական համատեքստում ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ հայրենիք-պետություն-արժանապատվություն անբաժանելի եւ միասնական հասկացությունների հոմանիշն է։ Իմ՝ իբրեւ քաղաքացու թթվածինը։

▪️ Գալստյան Մերի – Անկախությունն ընտրության ազատությունն է, ինչպես եւ ազատ մտածելու, ազատ արտահայտվելու եւ այդ ազատությունների գիտակցված դրսեւորման անվտանգ միջավայրի հնարավորությունը:

▪️ Գրիգորյան Հռիփսիմե – Ինչպես անձնական, այնպես էլ պետական առումներով անկախությունն ինձ համար ինքնիրացվելու եւ, հետեւաբար, երջանիկ լինելու անհրաժեշտ պայման է:

▪️ Գրիգորյան Մարտուն – Անկախությունն անվտանգ, ինքնիշխան ու կայուն սահմաններով պետությունն է։

▪️ Եղիազարյան Գայանե – Իմ երջանկությունն անկախության մեջ է` բառիս ամենալայն իմաստով։

▪️ Թովմասյան Թագուհի – Անկախությունը թանկագին արժեք է. անկախ լինելը նշանակում է լինել ազատ, իսկ ազատ լինելը՝ ներկան ու ապագան պահել քո ձեռքերում՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ, առանց թելադրանքի՝ ապահովելու քո անկաշկանդ կենսառիթմն ու բարեկեցությունը:

▪️ Թորոսյան Արսեն – Ինձ համար անկախությունը պետության եւ ժողովրդի ինքնորոշման, ազատության եւ ինքնիշխանության ամենամեծ արժեքն է։ Այն հնարավորություն է տալիս մեր ժողովրդին կառուցել իր ապագան՝ առանց օտար ուժերի միջամտության։ Անկախությունը նաեւ պարտավորություն է՝ պահելու եւ պաշտպանելու մեր սերունդների համար ապահով, զարգացած ու արդար Հայաստան։

▪️ Թորոսյան Շիրակ – Անկախությունն ինձ համար անվտանգություն է, զարգացման հնարավորություն, երջանկություն եւ հպարտություն։

▪️ Թունյան Բաբկեն – Անկախությունն ինձ համար առաջին հերթին պատասխանատվություն է, երբ ոչ թե ուրիշներն են քո փոխարեն որոշումներ ընդունում, այլ դու ինքդ: Եվ այդ որոշումների հետեւանքների համար պատասխանատու են ոչ թե ուրիշները, այլ դու ինքդ:

▪️ Խաչատրյան Արմեն – Անկախությունը բաղձալի այն պտուղն է, որի գլխավերեւում մշտապես կախված է դամոկլյան սուրը։ Ուրեմն որքան իմաստնություն, ուժ եւ զոհաբերություններ են պետք նրան արժանանալու եւ այն պահպանելու համար։

▪️ Կարապետյան Դավիթ -​ Ես կարող եմ լինել քաղաքացի այնտեղ, որտեղ կան կյանքի կազմակերպման նվազագույն պայմաններ, սակայն դա չեմ կարող անել ավելի լավ, քան իմ սեփական պետությունն ունենալու պարագայում, քանի որ առանց պետության իմ զավակների ճակատագիրն այլեւս իմ կայացրած որոշումներով չի ուղեկցվի։

▪️ Հակոբյան Հասմիկ – Անկախությունն ինձ համար ինքնուրույնություն ու պատասխանատվություն է. միաժամանակ ե՛ւ զավակ է, ե՛ւ ծնող, որի մասին պետք է հոգ տանես, փայփայես ու գնահատես, մեծարես:

▪️ Հասանով Կնյազ – Ինձ համար անկախությունն ամեն ինչ է՝ անկախ մտածելակերպ, ճկուն եւ ճիշտ քաղաքականություն, աշխարհում ճանաչվող կայուն եւ հզոր անկախ պետություն։ Ես միշտ հպարտացել եմ այն մարդկանցով եւ պետություններով, որոնք անկախ են եւ երազել եմ այդ երեւույթը տեսնել նաեւ իմ ազգի համար։

▪️ Ղազարյան Ալխաս – Անկախությունն ընտրություն է հանուն ապրելու՝ ազատ, երջանիկ եւ պատասխանատու:

▪️ Ղազարյան Արմենուհի – Անկախությունն ազգային բարձր գիտակցությունն է։ Անկախությունը քրիստոնեական հավատքն է, լեզուն է, մշակույթն է։

▪️ Ղազարյան Մարինա – Ինձ համար «անկախություն» բառը հավասարազոր է «ազատություն», «արդարություն», «հավասարություն», «զարգացում» բառերին: Իրական Հայաստանի անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է՝ ներքին եւ արտաքին անկախություն, ժողովրդավարական կայուն եւ բարգավաճող երկիր:

▪️ Ղահրամանյան Նարեկ – Անկաշկանդ եւ ազատ ապրելու, զարգանալու, ստեղծագործելու եւ օգտակար լինելու ձգտում ու պատասխանատվություն։

▪️ Մարգարյան Տարոն – Անկախ պետություն եւ պետականություն ունենալն ինձ համար անսակարկելի արժեք է։ Խոնարհումս բերելով մեր անկախ պետականության վերականգնման ճանապարհի բոլոր նվիրյալներին՝ կուզեմ, որ յուրաքանչյուրն իր անմնացորդ նվիրումով հզորացնի մեր երկիրը՝ ի երախտագիտություն մեր բոլոր նախնիների եւ ի փառս Հայաստանի գալիք սերունդների։

▪️ Մելքոնյան Գուրգեն – Անկախությունն իրական ինքնիշխանությունն է, այն, ինչի համար ավելի քան 30 տարի պայքարել ենք ես եւ իմ ընկերները։

▪️ Մելքոնյան Մհեր – Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջին հերթին մեր պետության պատմական ուղին ընտրելու ազատությունն է։

▪️ Միրզոեւա Զեմֆիրա – Անկախությունը քաղաքական եւ ազգային ազատություն է:

▪️ Պալյան Էմմա – Անկախությունը բացարձակ արժեք է, առանց որի, այո՛, հնարավոր չէ ապրել աշխարհում։ Անկախությունն ազատություն է, որն իրավունք է տալիս ապրելու, գործելու, ստեղծագործելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Իսկ անկախության միակ երաշխավորն այսօրվա աշխարհում խաղաղությունն է։

▪️ Պարսիլյան Տիգրան – Անկախությունը պետության կենսական պահանջն է` կենսագործունեության պարտադիր պայմանը, որը թերագնահատել, գերագնահատել կամ մեկնաբանել հնարավոր չէ, առավել եւս՝ կասկածի տակ դնել դրա լիարժեք լինելու անհրաժեշտությունը։

▪️ Ռուստամյան Արմեն – Անկախությունն ազգի համար նույնն է, ինչ շնչառությունը՝ օրգանիզմի։

▪️ Սանդիկով Ալեքսեյ – Անկախությունն ինձ համար Հայաստանում ազատ ապրելու եւ արարելու համար ստեղծված ապահով միջավայրն է, իմ համայնքի ինքնությունը պահպանելու հանդեպ պետության հոգածությունը. Հայաստանը մեր տունն է ու մեր հայրենիքը:

▪️ Սարգսյան Արթուր – Անկախությունը սեր է, զոհաբերություն, ազատություն եւ հաղթանակ:

▪️ Սարուխանյան Կարեն – Անկախությունն ինձ համար ամենօրյա պայքար է եւ սերունդներին փոխանցվող գերագույն արժեք։

▪️ Սուքիասյան Խաչատուր – Անկախությունը բացարձակ արժեք է, մեր ժողովրդի պետություն ունենալու իրավունքն է, ազատ եւ բարեկեցիկ ապրելու ձգտումը:

▪️ Վարդանյան Վլադիմիր – Անկախությունը հայրենակիցներիս հետ միասին սեփական ժողովրդի ապագայի տեսլականն ինքնուրույն ձեւավորելու կարողունակությունն է։

▪️ Վարդանյան Քրիստինե – Անկախությունը սեփական շահերը պաշտպանելու կարողությունը եւ քո երկրում սեփական օրենքներով ապրել կարողանալու ազատությունն է:

▪️ Տիգրանյան Հերիքնազ -​Անկախությունն ազատություն է եւ ունակություն` սեփական պատասխանատվությամբ ապահովելու անվտանգ եւ բարեկեցիկ կյանք ժողովրդի համար:

▪️ Ցիրունյան Հայկ – Անկախությունն այստեղ եւ հիմա մեր երազանքի պետությունը կերտելու բանալին է։​

▪️ Քլոյան Անուշ – Անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը համամարդկային, մոլորակի ու մարդկության գոյատեւման, խաղաղ զարգացման համար ամենամեծ արժեքներն են։ Դրանք ոչ միայն ժողովրդավարության կարեւորագույն երաշխիքն են, այլեւ հզոր պետություն կառուցելու ամենամեծ գրավականը։

▪️ Քոչարյան Անդրանիկ – Անկախությունն ինձ համար ազատությունն ու ազատ գոյության հարատեւումն է` անփոխարինելի արժեք:

1/2283
bottom of page