«ՀՀ-ն պետք է ցույց տա իր խաղաղ մտադրությունները՝ հանձնելով «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին»»․ Հաջիև
- Lilit

- Mar 8
- 1 min read

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում գրել է, որ «Ադրբեջանում ընթացող դատավարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության շրջանում՝ դրդելով նրանց քարոզչական արշավ սկսել դատավարության դեմ ու միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Նա նշել է, թե «Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատական գործընթացի հետ՝ վերականգնելու անցումային արդարադատությունը, ապահովելու կայուն խաղաղություն տարածաշրջանում»։ «Խաղաղության իրական մտադրությունը պետք է ցուցադրվի ՀՀ-ի պատրաստակամությամբ՝ հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան։




















