top of page

Արարատում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 15
  • 1 min read
ree

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը։Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ 2101»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

bottom of page