top of page

Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 2
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուցց, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։


Աղբյուրը նաև հայտնում է, որ դա կարող է բարելավել երկրների հարաբերությունները նախագահների վեճից հետո։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Դոնալդ Թրամփի բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Լոնդոնը կոչ է արել Վաշինգտոնին վերադառնալ Կիեւի հետ բանակցային սեղանի շուրջ, սակայն մերժում է ստացել։


Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում կայացել է Քեյր Սթարմերի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին՝ այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։

1/3014
bottom of page