top of page

Ռուս պատմաբան. Բաքուն ցանկանում է առավելագույն քաղաքական օգուտ քաղել ավիավթարից

  • Feb 8, 2025
  • 1 min read

Ադրբեջանն ուզում է լիարժեք օգտվել ավիավթարից, այս վթարը Բաքվին տալիս է ժամկետներ թելադրելու հարուստ հնարավորություն։ Այս մասին զրույցում ասել է ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

«Ե՛վ Ուկրաինային հումանիտար օգնությունը, և՛ ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությանը պատկանող «Ռուսական տան» վտարումը այս աղետից առավելագույն քաղաքական օգուտ ստանալու ցանկություն են:

Ե՛վ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, և՛ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի խոսքի տոնը չափազանց հաշտարար էին։ Այս տոնը, սակայն, ոչ մի կերպ չազդեց Բաքվի ընդհանուր կոշտ տոնի վրա։

Բաքուն ցանկանում է ոչ միայն մարդասիրական փոխհատուցում ստանալ այս ողբերգությունից, այլև առավելագույն քաղաքական շահ:

Քաղաքական շահը հենց մերձավորին սեփական կամքը թելադրելու հնարավորության մեջ է։ Հիմա տեսնում ենք, որ Բաքուն իր կամքը թելադրում է Ռուսաստանին։ Հենց հիմա՝ 28 տարվա մեջ առաջին անգամ, իրավիճակը սրվել է Ռուսական տան հետ կապված, այն կրում է վերահսկվող ու արհեստական ​​բնույթ։ Այս ավիավթարը բացեց Ռուսաստանի դեմ դիկտատի հնարավորությունների պատուհանը»,- նշել է Կոլերովը։

1/3454
bottom of page