top of page

Կրծքագեղձի իմպլանտները՝ հազվագյուտ լիմֆոմայի պատճառ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 12, 2024
  • 1 min read
ree

Ամբողջ աշխարհում ամենահաճախ իրականացված կոսմետիկ վիրաբուժական միջամտություններից մեկը համարվում է կրծքերի արհեստական մեծացումը։ Գիտնականները և բժիշկները բազմիցս նշել են միջամտության հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների և այլ ազդեցությունների մասին։

Լինում է, որ պացիենտների մոտ վիրահատությունից հետո զարգանում է անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա:

Անապլաստիկ խոշորբջջային լիմֆոման ոչ Հոջկինյան լիմֆոմայի հազվադեպ հանդիպող տեսակն է, կազմում է բոլոր դեպքերի 3 %-ը: Սովորաբար ախտահարում է մաշկը, ավշային հանգույցները, լյարդը և փափուկ հյուսվածքները: Առավել հազվադեպ քաղցկեղը ախտահարում է կուրծքը, և համաձայն  վերջին հետազոտության՝ կրծքագեղձի անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի գրեթե բոլոր դեպքերը հանդիպել են այն պացիենտների մոտ, ում կատարվել է կրծքագեղձերի աուգմենտացիա: Ուռուցքը ձևավորվել է իմպլանտին շրջապատող սպիական հյուսվածքում:

Սակայն այս ախտորոշումը միանշանակ չի վերաբերվում վիրահատություն կատարած բոլոր անձանց. Այն ունենում է սպեցիֆիկ բնույթ և չի կարող տարածվել բոլոր պացիենտների վրա։ Կրքծագեղձի իմպլանտների հետ կապված ԱԽԲԼ-ով հիվանդների մեծամասնությունը բուժմանը դրական է արձագանքում:

Ավելին, պարզվել է, որ այս կանանցից շատերի քաղցկեղը բուժվել է պարզապես իմպլանտների հեռացումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ իմպլանտները կարող են տրիգեր հանդիսանալ օրգանի ոչ նորմալ իմուն պատասխանի, հետևաբար՝ նաև քաղցկեղի առաջացման համար:

Ոչ Հոջկինի լիմֆոմայի բուժման մեջ օգտագործվող հիմնական մեթոդներն են՝

տեղական դեղորայքային թերապիա (վաղ փուլերում),

ճառագայթային թերապիա,

քիմիաթերապիա,

ոսկրածուծի փոխպատվաստում (դրա ցողունային բջիջները),

կենսաբանական թերապիա (BRMT):

Մաշկի լիմֆոմայի բուժման ժամանակ այսօր համակարգային բուժումը շատ լավ արդյունքներ է գրանցում։ Ամենատարածվածը ճառագայթային թերապիայի և քիմիաթերապիայի համակցված օգտագործումն է: Բուժման այս կամ այն ​​մեթոդը նշանակվում է, իհարկե, կախված մանրակրկիտ ախտորոշումից հետո քաղցկեղի տարածման կոնկրետ դեպքից։

Կենսաբանական թերապիայի շատ տեսակներ դեռ փորձնական փուլում են, սակայն այժմ գիտական ​​հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս հուսալ, որ այս մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի բուժել ոչ միայն ոչ Հոջկինի լիմֆոման, այլ նաև քաղցկեղի շատ այլ տեսակներ։

1/3012
bottom of page