top of page

Համոզված եմ` պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա սերտ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:



Շնորհավորանքում մասնավորապես ասված է.



«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:



Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:

1/2278
bottom of page