top of page

ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մխրճվել է բնակչի տան տարածք

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը:


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Կայքը հայտնում է, որ վարորդը սկզբում հրաժարվում էր սթափության թեստ հանձնել, իսկ երբ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավուքից նա զրկվեց:


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

1/3036
bottom of page