top of page

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. լրատվամիջոց

Sep 16, 2024
1 min read

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Չեչնիայում Ադրբեջանի երեք քաղաքացիների՝ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարամովի ձերբակալության կապակցությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝  վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։



Ըստ ստացված տեղեկատվության՝ Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։

1/3639
bottom of page