top of page

Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29, 2024
  • 1 min read
ree

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատական ​​հսկողության տակ է, նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը։

Բացի այդ, նա պետք է 5 միլիոն եվրո գրավ վճարի։ Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո պետք է շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանություն։

Դուրովը մեղադրվում է նախկինում հայտարարված 12 հանցագործություններից 6-ում, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու համար։


1/3037
bottom of page