top of page

Արքայազն Հարրին իր մտավախություններն է ներկայացրել՝ Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու հետ կապված

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 26, 2024
  • 1 min read

Արքայազն Հարրին իր մտավախություններն է ներկայացրել՝ Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու հետ կապված:

Սասեքսի դուքսը պատմել է իր ընտանիքի անվտանգության հետ կապված իր մտավախությունների մասին ITV-ի Tabloids on Trial վավերագրական ֆիլմի նոր հարցազրույցի ժամանակ, որի պրեմիերան կայացել է հուլիսի 25-ին:

«Դա դեռ վտանգավոր է, եւ բավարար է մեկ մարդ, որը կարդում է սա, որպեսզի գործի այն, ինչ կարդացել է»,-ասել է Հարրին: «Դա ինձ, իսկապես, անհանգստացնում է: Սա է պատճառներից մեկը, որ կնոջս այս երկիր չեմ բերելու»։

2022 թվականին Մետրոպոլիտենի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի նախկին ղեկավար Նիլ Բասուն ասել է, որ Սասեքսի դքսուհու կյանքին իսկապես սպառնացել են, մինչ նա ապրում էր Մեծ Բրիտանիայում։ «Մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել այդ սպառնալիքների համար», - ասել էր Բասուն այն ժամանակ:

Արքայազն Հարրին ավելի վաղ ասել էր, որ «հարկադրված է եղել» հետ կանգնել իր թագավորական դերից եւ լքել Մեծ Բրիտանիան՝ պատճառաբանելով իր ընտանիքի անվտանգության հետ կապված մտահոգությունները: Այն բանից հետո, երբ ամուսինները հայտարարել են թագավորական պարտականություններից հետ կանգնելու իրենց որոշման մասին, թագավորական եւ համայնքային պաշտպանության գործադիր կոմիտեն (RAVEC) զրկել է նրանց Մեծ Բրիտանիայում ոստիկանական պաշտպանության ավտոմատ իրավունքներից:

Թեեւ Սասեքսի դուքսն առաջարկել է հոգալ անվտանգության ծախսերը, նրա առաջարկը մերժվել է, և Գերագույն դատարանի դատավոր Փիթեր Լեյնը հաստատել է որոշումը այս տարվա սկզբին:

Արքայազն Հարրին մտադիր է բողոքարկել որոշումը։

1/3115
bottom of page