top of page

Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 22, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։

Հրշեջները մարել են կրակը։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

1/3126
bottom of page