top of page

Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյnւն է տեղի ունեցել. կան տուժածներ

  • Sep 30, 2025
  • 1 min read

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

1/3459
bottom of page