Դատարանը Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է համարել
- Lilit
- 24 hours ago
- 1 min read

Քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը` հայտնելով Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է:
Հիշեցնենք` Ֆեյսբուքի իր էջում Կարապետյանի փաստաբանը՝ Լիաննա Գասպարյանը գրել էր, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի։
«2025 թվականի հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը։
Ինչով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ»,-նշել է նա: