top of page

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանում․ ցնցումների կենտրոնը միջուկային օբյեկտն է

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 16
  • 1 min read

Իրանական ատոմային Ֆորդո օբյեկտի տարածքում 2․5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, հաղորդում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումներն արձանագրվել են հունիսի 15-ի երեկոյան։


Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որ տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին միջուկային օբյեկտի շրջանում Իսրայելի հրթիռակոծման հետևանքով պայթյունների մասին։


Tasnim-ի տվյալներով՝ օբյեկտը չի վնասվել։ Այդ մասին հայտարարել է նաև ԱԷՄԳ-ն

1/2694
bottom of page