top of page

Սպանության փորձի համար Ռուսաստանի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Գեղարքունիքում

May 14, 2025
1 min read

Մայիսի 12-ին, ժամը 22։40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանք:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել նախաձեռնողը:

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։

1/3636
bottom of page