top of page

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

  • Aug 23, 2024
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


1/3234
bottom of page