top of page

Ցավոք, չհայտնաբերվեց ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը. փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 2, 2024
  • 1 min read
ree

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Արսեն Բաբայանը, որն այսօր գործընկերների հետ Երևանի Հանրապետության փողոցի վերջնամասում իրականացրեց բողոքի խորհրդանշական գործողություն, հայտարարել է, որ չեն հայտնաբերվել ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը:

«Սահմանազատել ենք դեպքի վայրը և պահպանում ենք։ Հասցրեցին ահագին հետքեր հայտնաբերել (ոստիկանական հայհոյանքներ, անպարկեշտ խոսքեր և այլն)։

Ցավոք, չհայտնաբերվեց ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը, որը գետնին էր հայտնվել օրեր առաջ հենց այս վայրում, երբ մի քանի տասնյակ ոստիկաններ հարձակվել էին միայնակ ԱԺ պատգամավորի վրա և վայրենություն էին կատարում»,- Facebook-ում գրել է Բաբայանը:

1/3053
bottom of page