Հղի կանանց մուտքը ԱՄՆ կարող է արգելվել
- 2 hours ago
- 1 min read

The Telegraph-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի կողմից դիտարկվող ծրագրերի համաձայն՝ հղի կանանց մուտքը ԱՄՆ կարող է արգելվել։
Սպիտակ տունն այս քայլը քննարկում է այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց նախագահի որոշումը՝ վերացնելու ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, որը սահմանադրական հայեցակարգ է և քաղաքացիություն է շնորհում ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաներին։ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ ծննդյան իրավունքով քաղաքացիւթյունը խրախուսում է անօրինական ներգաղթը։ Նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Սպիտակ տունը «լուրջ ուսումնասիրության» կենթարկի հղի օտարերկրյա կանանց ԱՄՆ մուտք գործելու արգելքը։
«Դուք այժմ պետք է շատ ուշադիր մտածեք այն մասին, թե ում եք թույլ տալիս մուտք գործել ձեր երկիր, նույնիսկ ժամանակավորապես՝ ծննդաբերական տուրիզմի հնարավորության պատճառով»,- ասել է Սպիտակ տան քաղաքականության և հայրենիքի անվտանգության հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ նշելով, որ եթե մարդը ինն ամսական հղի է գնում ԱՄՆ ՝ինչ-որ բաներ տեսնելու, մի քանի շաբաթից նա կդառնա ցմահ ամերիկայի քաղաքացու մայր և ուղիղ կապ կունենա ամերիկյան դրամական միջոցների ու սոցիալական նպաստների հետ իր երեխայի մնացած կյանքի համար։
Դատարանը 6-3 հարաբերակցությամբ որոշել էր, որ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն տրամադրելուց հրաժարվելը հակասահմանադրական է և խախտում է 14-րդ փոփոխությունը։ ԱՄՆ կառավարությունը չի հետևում օտարերկրյա այցելուներից ծնված երեխաների թվին, սակայն գնահատականները ցույց են տալիս, որ այդ թիվը կարող է տարեկան կազմել 20.000-26.000։




















