top of page

Սերխիո Ռամոսը գլխավորել է ներդրողների խումբ, որը ծրագրում է ձեռք բերել իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 2
  • 1 min read


Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը գլխավորել է ներդրողների խումբ, որը ծրագրում է ձեռք բերել իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա ֆուտբոլիստի գլխավորած կոնսորցիումը ներկայացրել է ակումբի գնման՝ այս պահին առկա առավելագույն առաջարկը։ Նշվում է, որ ավելի վաղ բանակցություններից դուրս էր եկել ամերիկյան ներդրումային հիմնադրամը, ինչը հանգեցրել էր ակումբի ակտիվների արժեքի նվազմանը։ Առաջիկա օրերին «Սևիլիայի» տնօրենների խորհուրդը պետք է քննարկի ստացված առաջարկը։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է եկել 2004-2005 թվականներին, որից հետո վերադարձել է հարազատ ակումբ 2023 թվականին՝ անցկացնելով մեկ մրցաշրջան։ «Սևիլիան» Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբներից է․ թիմը նվաճել է Եվրոպա լիգայի 7 գավաթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

1/3119
bottom of page