Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան
- Lilit

- Oct 4
- 1 min read

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է, գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։
Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»,-գրել է Թաթոյանը։




















