Ինչպե՞ս է փոխվել ՊՆ ղեկավար կազմը պատերազմից հետո․ ովքե՞ր են ղեկավարում պաշտպանական գերատեսչությունը
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Պատերազմից հետո ամենաշատ ղեկավար փոխած կառույցը պաշտպանության նախարարությունն է։ Պատերազմի ժամանակ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր Դավիթ Տոնոյանը, որին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը, ապա Արշակ Կարապետյանը, իսկ այժմ երկրի պաշտպանությունն ի պաշտոնե վստահված է Սուրեն Պապիկյանին։
Պատերազմից հետո, սակայն, պաշտպանության նախարարությունում միայն նախարարի փոփոխություն չէ, որ տեղի է ունեցել։ Պաշտպանության նախարարի տեղակալներն այժմ օգոստոսին նշանակված Կարեն Բրուտյանն ու հունվարին նշանակված Արման Սարգսյանն են։
ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում է Արտակ Դավթյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է մարտի 22-ին։ Նա փոխարինեց Օնիկ Գասպարյանին։
ԳՇ պետի տեղակալներն են՝ Կամո Քոչունցը, որն այս պաշտոնում նշանակվել է 2021թ-ի սեպտեմբերի 13-ին, Ստեփան Գալստյանը, որը նշանակվել է դեռևս 2009թ-ին, Անդրանիկ Մակարյանը՝ 2019թ-ի նոյեմբերին, և Արայիկ Հարությունյանը, որն այդ պաշտոնին է 2021թ-ի օգոստոսի 9-ից։
Իսկ, ահա, ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արշակ Զաքարյանն այս պաշտոնին նշանակվել է պատերազմից առաջ՝ 2020թ-ի օգոստոսի 6-ին։
Արմինե Նավոյան




















